08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

15 տարեկանում սպանել է իրեն “ալյանդակի ծնունդ” ասած տատիկին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց անչափահաս Արսեն Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Մանրմասներին անդրադարձել է “Ժամանակը”

Գործը քննվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հանցագործության կատարման պահին՝ 2014 թվականի հունվարի 22-ին, Արսենը 15 տարեկան էր, նա ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին:

Ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել տարեց կնոջ սպանության համար:

Տասնհինգամյա տղան ձեռքով հարվածել է տուժողի դեմքին, գցել գետնին, այնուհետեւ ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի շրջաններում, հետո սեղմել է ծեր կնոջ պարանոցը:

Տուժողին պատճառվել են ծանր վնասվածքներ՝ քթի ոսկրերի փակ կոտրվածքներ, լեզվի ծայրի սալջարդ վերք, դեմքի, վերին եւ ստորին շրթունքների ներսային մակերեսների, կզակային ու պարանոցային շրջանների արյունազեղումներ… ուղեղի կարծր եւ փափուկ թաղանթներում, ուղեղիկի եւ գլխուղեղի հիմային մակերեսների վրա անցումով արյունազեղումներ, ուղեղանյութում՝ կետավոր արյունազեղումներ… կողոսկրերի… ուղղակի փակ կոտրվածքներ…

Տուժողը մահացել է մեխանիկական շնչահեղձությունից եւ գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչական անցքերի փակման ու պարանոցի օրգանների՝ ձեռքերով սեղմման-խեղդման, ինչպես նաեւ գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու պատճառով…

Ամբաստանյալն իր նկատմամբ կատարվող դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնել է, որ հունվարի 22-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում գնացել է իր ծանոթ Անդրանիկենց տուն: Վերջինս տանը չի եղել: Տանն է եղել նրա տատիկը՝ Ամալյան: Ինքը հարցրել է՝ կարո՞ղ է սպասել Անդրանիկին, տատիկը պատասխանել է՝ ոչ:

Նա իրեն վիրավորել է, “այլանդակի ծնունդ” է անվանել: Դրանից ինքը նյարդայնացել է, բռունցքով մեկ անգամ հարվածել է կնոջ դեմքին, նրան գցել է գետնին, ոտքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, գլխարկով սեղմել դեմքը, պարանոցը:

Կինն անկանոն շարժումներ է արել ձեռքերով, ինքը նրան թողել է, ստուգել է շնչառությունը, սրտի աշխատանքը: Համոզվել է, որ նա ողջ է, ու հեռացել է: Երբ կնոջը գետնին է գցել, նա ճանկռել է իր դեմքի ու պարանոցի շրջանները:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Արսենի մարմնական վնասվածքներն են եղել՝ այտի, ստործնոտային, պարանոցի շրջանների քերծվածքներ, արյունազեղումներ, որոնք առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ