07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ով շատ ձայն բերի, նա կանցնի». «Հրապարակ»

«Չնայած այս ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ռեյտինգային թեկնածուներ չեն լինելու, բայց կուսակցությունները «ռեյտինգային» մեթոդաբանությամբ են մասնակցելու։ Ոմանք ցուցակները հենց այդ սկզբունքով են կազմել՝ ձայն բերողները հաղթել են քաղաքական դեմքերին։ Առաջ է քաշվել «ով շատ ձայն բերի, նա կանցնի» սկզբունքը։

Որոշ կուսակցություններ երկիրը բաժանել են ընտրատարածքների ու բաշխել թեկնածուների միջեւ՝ ով խոստացած ձայները կբերի իր տարածքից, նա էլ մանդատ կստանա։

Այդպես են վարվել, օրինակ, ԲՀԿ-ում, որտեղ ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել Քաջիկ Գեւորգյանն ու Հրանտ Դավթյանը՝ երկուսն էլ Արմավիրի մարզից։ Նրանցից ԱԺ կանցնի ամենաշատ ձայն բերողը։ Քաջիկ Գեւորգյանը, ի դեպ, հայտնի ՀՀԿ-ական Նովոյի՝ Նահապետ Գեւորգյանի որդին է, ով 2018-ին էլ է ԲՀԿ ցուցակով անցել ԱԺ։

Պարտված թեկնածուն «ջենթլմենաբար» դիմում կգրի եւ կհրաժարվի մանդատից։ Ըստ երեւույթին, դիմումները ոմանք արդեն գրել են՝ բաց ամսաթվով»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ