08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ են հիմա ոստիկանության զորքերը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնել էր հայ-ադրբեջանական սահմանագիծ՝ սահման պահելու։ Հիշու՞մ եք այդ օրերը։ Դավաճան կապիտուլյանտը հայտարարում էր, որ մեզ ներքին զորքեր պետք չեն, որ իրենց գործը սահմանում է, որ ոստիակնը մեր ամենահարազատ մարդն է և այլն, և այլ։ Իր պոպուլիստական հայտարարությունների ստանդարտ հավաքածուն էր։
Հետո նաև երկրորդ հերթափոխը գնաց, երրորդ… Իսկ հետո դավաճան կապիտուլյանտի գործերը սկսեցին վատանալ ու պարզվեց, որ՝ դե ախր ի՞նչ սահման է, այդ զորքը ներսում ավելի կարևոր առաքելություն ունի։
Որտե՞ղ են հիմա ՀՀ ոստիկանության ներքին զորքերը։ Հազարներով դավաճան կապիտուլյանտի հետույքն են պահում։ Ոչ թե սահմանը, որտեղ նրանց կարիքը հիմա միանշանակ կա, այլ դավաճանի բնակավայրը, աշխատավայրը, բոլոր այն փողոցներն ու խաչմերուկները, որտեղով նա անցնում է… Ընդ որում, շատերը դա սրտանց են անում։ Այնքան սրտանց, որ տպավորություն է ստեղծվում, թե սահմանի մյուս կողմից են Երևան բերվել։ Ահա այսպիսի իրականություն։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ