02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակցություն է ցուցաբերվել ազատամարտիկ Սամվել Փափազյանի ընտանիքին

Նոյեմբերի 16 -ին մայրաքաղաքաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման հետևանքով զգալի նյութական վնաս էր պատճառվել արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Փափազյանի ընտանիքին:

Նույն օրը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դեպքի մասին զեկուցել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել էր համապատասխան աջակցություն ցուցաբերել ազատամարտիկի ընտանիքին:

Նոյեմբերի 19-ին  Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը այցելել են Սամվել Փափազյանին  և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  դրամական աջակցություն և մայրացու 10 ոչխար են նվիրաբերել տուժած ընտանիքին: Արցախյան ազատամարտի վետերանը խորին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի ու ցուցաբերված աջակցության համար`նշելով, որ հոշոտված ոչխարները ձեռք էին բերվել վարկային միջոցներով և որ քաղաքապետի աջակցությունը չլինելու դեպքում ընտանիքը կկանգներ փաստի առաջ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ