25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև (Առակներ 12:22)

«Չարաբախտ և խղճուկ է նա, ով ապրում է ամենայն ստի մեջ»: Սուրբ Եփրեմ Ասորին իր «Հոգևոր խրատներ»-ում այս կերպ է բնութագրում ստախոսներին:

Ինչպես գիտենք, առաջին սուտն աշխարհ մտավ բանսարկու օձի՝ սատանայի միջոցով, քանզի Աստված պատվիրել էր մարդուն. «Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, քանզի այն օրը, որ ուտես նրանից, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց Բ. 17): Բայց օձը խաբեց Եվային՝ ասելով. «Չեք մեռնի, այլ աստվածների նման կլինեք՝ բարին և չարը իմացող»: Ու ցավոք, կյանքի սկիզբը դրվեց ստի հիմքերի վրա: Այսօր մարդիկ արդեն դժվարությամբ են միմյանց վստահում, քանի որ սուտը դարձել է ժամանակակից «բարոյական արժեքների» մի մասը և որոշ մարդկանց համար առանց այդ «հմտության» դժվար է որևէ հաջողության կամ պաշտոնի հասնել:

 Մենք ամենքս, մեր կենցաղավարության մեջ այդ ստի գերին ենք: Ստում ենք շահի, օգուտի համար, հաճախ վախի պատճառով, մեզ վատ չզգալու համար, ինչպես նաև մեր մեջ եղած կեղծիքը թաքցնելու համար: Բայց պետք է հասկանանք, որ ստախոսը չունի Աստծո հետ հաղորդակցություն, սուտը օտար է Աստծուն և ամեն անգամ խաբելով և ստելով մեկ քայլ ավելի ենք հեռանում Տիրոջից: Ու երբ շատերը ստելուց հետո պնդում են, թե անգիտակցաբար են գնացել այդ քայլին, միևնույն է այդ ամենը արդարացում չունի:

Անմեղ սուտ չկա. այսպես մտածողները և գործողները նորից են խաբվել, քանզի ամեն տեսակի սուտ Տիրոջ առջև մեղք է:

Աստված ասում է.

«Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,
այն լեզուն, որ սուտ է խոսում,
այն ձեռքերը, որ արդար արյուն են թափում,
այն սիրտը, որ չար խորհուրդներ է հնարում,
այն ոտքերը, որ շտապում են չարիք գործել,
պիտի ոչնչանան:
Իսկ անիրավ վկան բորբոքում է ստությունը և կռիվ է գցում եղբայրների միջև» (Առակներ Զ 17-19)»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ