27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ տարածքում այս պահին կան մոտ 500-ից ավել թուրք. Վանեցյան

Այսօր ունենք իրավիճակ, որի մասին խոսվում էր վեց ամիս շարունակ, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը, բերելու մեր երկրի փոքրացմանը, տարածքների կորստի, գերիների, զոհերի։ Հասել ենք իրավիճակի, որ լրագրողները, մենք, հանգիստ վերաբերում ենք այն հայտարարություններին, որ ՀՀ տարածքում այս պահին կան մոտ 500-ից ավել թուրքեր, մխրճվել են ՀՀ տարածք՝ շուրջ 3.5 կմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։ 

«Գտնվում ենք ծայրահեղ իրավիճակում և դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է կառչած՝ իր աթոռից և չի մտածում երկրի, պետության և ժողովրդի մասին»,- նշել է Վանեցյանը։
Նրա խոսքով՝ ունենք խայտառակ իրավիճակ, երբ թուրքն անարգել գալիս և մտնում է ՀՀ տարածք, իսկ այդ մասին խոսվում է շատ հանգիստ։

«Ունենք խայտառակ տեսանյութ, որ ադրբեջանցիները քաշքշելով տանում են։ Երազում էի, որ կեղծ լիներ այդ տեսանյութը։ Հասկանու՞մ եք ինչի մասին եք խոսում, աննորմալ, անհասկանալի իրավիճակում ենք և ոչ մի բան չենք կարողանում անել, դրա դեմն առնել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Վանեցյանը նշեց, որ արտահերթ ընտրություններին ի սկզբանե իրենք դեմ են եղել, բայց եթե անկախ իրենց կամքից՝ արտահերթ ընտրություններ անցկացվեն, ապա կմասնակցեն ընտրություններին, իրենց խոսքով, թույլ չտալու դավաճան իշխանություններին՝ վերարտադրվել։

«Մենք ունենք խնդիր՝ ամեն օր խոսում ենք ինչ-որ բաների մասին, ասում ենք՝ Վանեցյանին չենք սիրում, Հանրապետականը վատն է, Քոչարյանը լավը չէ, Վազգեն Մանուկյանն ինչու պետք է լինի… ։ Այ ժողովուրդ, այստեղ լավի-վատի մասին չենք խոսում, սա սովորական քաղաքական գործընթաց չէ, երկրի, ժողովրդի ֆիզիկական գոյության մասին ենք խոսում»,- նշեց Վանեցյանը։

Հարցին՝ ինչու հենց որոշեց ՀՀԿ-ին միանալ, Վանեցյանը պատասխանեց՝ ինչու ոչ։

«Ես ՀՀԿ-ի դեմ չեմ պայքարել, ես պայքարել եմ նախկինում և ներկայում եղած վատ բարքերի, օրենքը խախտողների դեմ, ես ոչ մի անձի կամ կառույցի դեմ չեմ պայքարել»,- նշեց Վանեցյանը։

pastinfo.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ