05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սպանել է “հալալ” ընկերոջը. Ժամանակ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ շարունակվեց Աքսել Ներսիսյանի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը:

38-ամյա Աքսել Ներսիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետեւանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 8-ին, ժամը 20-ն անց 30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի դիմաց “անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ Աքսել Ներսիսյանը վիճաբանել է Վարդան Մանուկյանի հետ, վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով երկու հարված է հասցրել Մանուկյանին”՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Ստացած վնասվածքներից Վարդան Մանուկյանը հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին մահացել է:

Տուժող Վարդանը անհույս ու անպատասխան սիրահարված է եղել իր ընկերոջ 21-ամյա դստերը: Աղջիկը չի սիրել նրան, համարել է, որ իրենից 16 տարով մեծ տղամարդու հետ ամուսնանալ չի կարող:

Դեպքի օրը Վարդանը եղել է իր ընկերոջ ու սիրած աղջկա տանը, տարօրինակ վարքագիծ է դրսեւորել՝ ըստ վկաների, մեկ արտասվել, մեկ գոռգոռացել է, փորձել է իր զգացմունքների մասին խոսել, բայց նրան չեն լսել, տանից ցանկացել են դուրս հանել: Մի քանի անգամ Վարդանը դուրս է եկել, հետո վերադարձել: Երրորդ անգամ նրա հետ դուրս են եկել տանտերը՝ աղջկա հայրը, եւ վերջինիս ընկեր Աքսելը, ով աղջկա հորը տուն է ուղարկել, ինքը “ճանապարհել է” Վարդանին, ու այդ “ճանապարհելը” ավարտվել է դանակահարությամբ, որի արդյունքում Վարդան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ