06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ կանայք շոկի մեջ են․ «Հրապարակ»

«ԲՀԿ-ում որոշել էին նախընտրական ցուցակը գաղտնազերծել մայիսի 25-ին՝ ԿԸՀ ներկայացնելու նախորդ օրը, սակայն թիմում տիրող ինտրիգային վիճակը ստիպել է, որ առաջին 3 անունները հրապարակեն՝ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։ ԲՀԿ կանայք շոկի մեջ են, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանը, ում անունը կարող է առհասարակ չլինել ցանկում։ Զոհրաբյանից բացի, ցուցակում թերեւս չի լինի նաեւ Ծառուկյանի ամենամոտ ընկերը, նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։

Դեռեւս անցած տարվա ամռանը, երբ Գագիկ Ծառուկյանին կալանավորել էին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ խոսնակի միջոցով սուրհանդակ էր ուղարկել եւ առաջարկել, որ մեկ տասնյակ ԲՀԿ-ական պատգամավորներ մանդատները վայր դնեն՝ խոստանալով այդ դեպքում դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը։ Մամուլում անգամ անուններ գրվեցին՝ Էդուարդ Բաբայան, Նաիրա Զոհրաբյան, Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, Գեւորգ Պետրոսյան։ Իշխանությունների պահանջը չկատարվեց։ 

Իսկ այսօր դուրս մնացողներին Ծառուկյանը փոխանցել է՝ խուճապի չմատնվեն, անգործ ու անփող չեն մնա,  եւ պատրաստվում է հանդիպել նրանց հետ, ճշտել, թե ով իրեն որտեղ է պատկերացնում»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ