02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Տարոն Մարգարյանը եղել է Շենգավիթում

Երեւանի զարգացման 2014թ. ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների եւ պուրակների ստեղծման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գորգագործների փողոցի 21 եւ 26, Գ. Նժդեհի փողոցի 27/1, 27/2, ինչպես նաեւ Մանթաշյան 28ա շենքերի բնակիչների հետ հանդիսավորությամբ բացել է հերթական բարեկարգ բակերը:

Զրուցելով բնակիչների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երեւանի համաչափ զարգացման ապահովումն է եւ որ բարեկարգման ծրագրերը հետեւողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ. «Նախկինում հիմնականում բոստանային տարածքներով ու ավտոտնակներով զբաղեցված այս տարածքների փոխարեն այսօր ունենք նման հրաշալի հանգստի փոքրիկ գոտիներ, որոնք ծառայելու են բակերի բոլոր բնակիչներին: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բնակիչներին, ովքեր իրենց իսկ նախաձեռնությամբ օգնեցին մեզ ազատել բակային տարածքներն ու իրականացնել համալիր բարեկարգման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին Երեւանն առավել հարմարավետ դարձնելու նախաձեռնությունների համար՝ բնակիչները նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետի կոչին ու հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ նոր ու հարմարավետ հանգստի գոտիներ ունենալու համար:  Բակերում բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում տեղադրվել են մանկական խաղեր, տարածքները կահավորվել են նստարաններով, զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության եւ ոռոգման նոր համակարգ, կառուցվել են նոր ճեմուղիներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ