18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գալուստ Սահակյանը պաշտպանեց կանանց

՛՛Սա մեր ազգի համար այն գաղափարն է, այն փիլիսոփայությունը, որ միանգամից արժևորվում է ազգը: Ելույթիս հիմնական նպատակն այն է, որ քննարկումները նրան տարան իբրև թե մեր մայրերը, իսկ մեր մայրապաշտ ժողովուրդ ենք, սպասում են փող տանք, որպեսզի մայրանան, նույնիսկ երբ ոտքի էին կանգնել կանայք, նրանք այդ մասին չէին խոսում, խոսում էին սոցիալական հավասարության արդարության մասին, որևէ դեպքում հայ օջախը փողով օջախ չի դարձել, մենք ընտանիքը հարգում ենք, ամուսնանում են մեր երիտասարդները, ինչպես մենք ենք ամուսնացել, և այնուհետև դա դառնում է մեր սրբության սրբոցը, ի՞նչ է նշանակում միայնակ մայր՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ օրենքի վերաբերյալ ելույթում ասաց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ օրենքը միտված է նրան, որ պետությունը պարտավոր է իր հասարակության առանձին անդամի օժանդակել, որպեսզի ավելի բարենպաստ կենսակերպ ունենա:
Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև այն քննադատություններին, որ պաշտոնական պատվիրակությունների դեպքում խոշոր գումարներ են ծախսվում և ընդգծեց, որ միջազգային հարաբերությունների բացակայության դեպքում երկիրը չի կարող զարգանալ.

՛՛Այն, ինչը արվում է, արվում է նրա համար, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ վիճակ ստեղծվի, որ տնտեսությունը զարգանա, երբեմն-երբեմն էլ ասում են՝ ամեն տարի ասֆալտ են անում, ասֆալտը չանենք, բաժանենք ժողովրդին՝ չմտածելով, որ մթնոլորտը պիտի գեղեցիկ լինի. մարդը գեղեցիկ մթնոլորտում է կարողանում մտածել՛՛:


՛՛Ինչո՞ւ հենց այս պահին խոսեցի, որպեսզի հասարակության մեջ չվիրավորեն մեր կանանց, մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում և երեխա ունենում, պարզապես մենք ընտանիքապաշտ, երեխայապաշտ ժողովուրդ ենք, մնացածը պետության խնդիրն է՝ ինչպիսի հնարավորություն ունի, որ իր քաղաքացուն ապահովի՛՛,-ասաց նա՝կոչ անելով գործընկերներին մի քիչ մեղմ ելույթ ունենալ, որ կանայք չմտածեն, թե փողի գերի են:
՛՛Ընտանիքի կանայք այն կանայք չեն, որ փողով ինչ-որ ծննդաբերեն կամ ընտանիք կազմեն, ասում եք՝ եթե շատացնենք գումարներն ավելի շատ ծննդաբերություն կլինի…. Հեռուստացույցով նայում էինք՝ մարդիկ ապրում էին տնակներում 10-12 երեխա ունեին՝ ոչ աշխատանք ունեն, ոչ որևէ բան. աա էն գենն է, էն մաքուր գենը, որ եկել ու ուղղորդում է մեր ժողովրդին. երեխայի ծնունդը երբեք ու երբեք չի պայմանավորված նրանով, թե պետբյուջեից ինչքան փող ենք հատկացնում այդ ընտանիքին՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ