02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Նրանց ունեցվածքին ոչ ոք չի կպել. Բագրատյանն ու Բաբուխանյանը վիճեցին

Ազգային ժողովում ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը փորձեց ելույթ ունենալ, բայց տեղից բորբոքված արձագանքեց նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

՛՛Վերջացրեք… Դուք էլ բարի եղեք ինձ լսեք, ես լսեցի ձեզ: Պարտավոր չեք համաձայն լինել ինձ հետ, բայց չխանգարել պարտավոր եք՛՛,- ի պատասխան Բագրատյանի դահլիճից հնչող աղմուկին, որը լսելի չէր, հակադարձում էր Հայկ Բաբուխանյանը:
Պատճառը Բաբուխանյանի այն հայտարարություն էր, որ 90-ականների իշխանությունները արհմիություների ունեցվածքը սեփականշնորհել են և այսօր գործող իշխանությանն են մեղադրում, թե ինչու չեն արհմիությունները զբաղվում աշխատողների իրավունքների հարցով:

Վեճին միջամտեց նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ էդուրդ Շարմազանովը, ով նախ Բաբուխանյանին հիշեցրեց, որ դիտողություն անելու գործառույթն իրեն չէ վերապահված և ապա դիմեց Հրանտ Բագրատյանին և պահանջեց տեղից չարձագանքել:
Բաբուխանյանը շարունակեց. ՛՛Բոլոր արհմիություների ունեցվածքը 90-ականների իշխանությունները սեփականաշնորհեցին՝ բոլոր հանգստյան տներից սկսած:
Մինչև 96-ի վերջը մենք որևէ կրպակ արհմիություններից չենք վերցրել, նրանց ունեցվածքին ոչ ոք չի կպել, սա բացարձակ ճշմարտություն է՛՛,-արձագանքեց ՀԱԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ