05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աբսուրդի թատրոն՝ իրավապահ համակարգում. «Իրավունք»

««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ լարված իրավիճակ է տիրում իրավապահ համա­կարգում: Խնդիրն այն է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկներում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին և խնդիրներ են ստեղծում նաև վիրավոր­ներին հաշմանդամության կարգ սահ­մանելու հարցում:

Հիշեցնենք, որ պա­տերազմի օրերին իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայած Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, որպեսզի ձևավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանու­թյան գործը: Դրանից հետո՝  կամավորա­կան, բայց պարտադիր ջոկատներ կազմվեցին նաև իրավապահ համա­կարգից:

Բայց արի ու տես, որ այն ժա­մանակ սպառնում էին, թե պատերազմ չմեկնողների վրա քրգործեր կհարուց­վեն, հիմա էլ ասում են, թե ոչ մեկն իրա­վունք չուներ լքել ծառայությունն իրա­վապահ համակարգում և մեկնել պա­տերազմ: Հետևաբար, խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է չնշել զինգրքույկում պատերազմի մասնակ­ցության մասին:

Այս ողջ աբսուրդի թատրոնը կարող էր ծիծաղելի թվալ, եթե իրավիճակի զոհերը չունենային առողջական խնդիրներ և կարիք, որ իրենց էլ հիշեն՝ որպես պատերազմի մասնակից, հատկապես, որ ո՛չ թաքուն են գնացել, ո՛չ էլ կամավոր, այլ պար­տադիր»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ