20 Հունիսի, Կիրակի, 2021
KFC

««Պատիվ ունեմ» դաշինքին ընտրենք՝ անպատիվներին հեռացնենք»․ հարցում Ավան վարչական շրջանում

Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 168am-ն այսօր շրջել է Ավան վարչական շրջանում, զրուցել քաղաքացիների հետ՝ պարզելու, թե քաղաքական ո՞ր ուժի օգտին են տալու իրենց քվեն։

Հարցված 21 քաղաքացիների մեծ մասն ասաց, որ քվեարկելու են «Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, և հիմնավորեցին՝ ընտրել են այս դաշինքը, որովհետև Տարոն Մարգարյանն է ընդգրկված ցուցակում։
 «Մասնակցելու ենք և ընտրելու ենք «Պատիվ ունեմ» դաշինքին, որպեսզի ուղղենք մեջքը և շարունակենք ապրել։ Միայն կավելացնեմ՝ Պատիվ ունեմ, պարոն Մարգարյան․․․ Կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանի հանրապետական կուսակցության օրոք ապրել ենք անվտանգ երկրում, քանի որ հիմա դաշինք են կազմել, ուրեմն՝ պատիվ ունենք»,- ասացին քաղաքացիները։

68-ամյա Ալիսա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյա՞կ է, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն․

«Ինչի՞ տեղյակ չեմ, երեխեքն են տեղյակ, մենք տեղյակ չլինե՞նք։ Տեղյակ ենք, և գնալու եմ ընտրության, իմ ձայնը տալու եմ Տարոն Մարգարյանին, քանի որ մենք նրա լավը տեսել ենք ու համաձայն ենք՝ դաշինքով է, ինչով է՝ անցնեն, որ մենք էլ մի քիչ հանգստանանք։ Ես գիտեմ, որ էս մարդը կվերականգնի, էս մարդը կարա ամեն ինչ անի, ես էլ ընտրելու եմ Տարոն Մարգարյանին և իրա թիմին, որովհետև իրենք կարան էս վիճակից հանեն մեր ժողովրդին»։

Մի երիտասարդ կին էլ ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին է քվեարկելու․

«Ես ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին, քանի որ այդ ցուցակը համալրում է նաև Տարոն Մարգարյանը»։

Տարեց մի տղամարդ էլ բարկացած ասաց, որ 3 տարի տառապում են այս …-ների ձեռքը․

«Էդ իրանց քայլականները, դա մեր քայլականները չեն, իրենց քայլականներն են, մի երկու հոգի կան, որ նորմալ են, տղեքին ճանաչում եմ, նրանք վիժվածք են սաղ։ Ես Տարոնին ու Վանեցյանին եմ ընտրելու, նրանք կարգին մարդիկ են, եթե էս մեր ռեսպուբլիկան կարողանան ոտքի հանեն՝ էդ իրանք են հանելու։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի կարա անի, նա արդեն կորած մարդ է, նա խելք չուներ, նա ոչ մի բան չի կարա անի, ձեռնարկի, հասկանո՞ւմ եք․․․ Հիմա ամենահարուստը դարձել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ծախել են Արցախը, հիմի էլ Սյունիքն են ուզում ծախեն։ Որ ինձ 1.000.000 դոլար էլ տան, ասեն՝ Փաշինյանին ընտրի, մի երկու խոսք կասեմ Փաշինյանի համար ու չեմ ընտրի»։

 

Հարցված քաղաքացիներից երիտասարդ մի կին էլ ասաց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին, և, որ հայրենավաճառ անպատիվը պետք է հաջորդ կառավարությունում կամ Ազգային ժողովում չլինի։ «Պատիվ ունեմ»-ը ընտրենք՝ անպատիվներին հեռացնենք, որովհետև այս 3 տարվա մեջ ամբողջ ազգը պառակտեցին, հարազատները թշնամի դարձան, ընտանիքներ քայքայվեցին այդ հողի վրա, այդ ամեն ինչը մի կողմ դրած՝ հայրենիքը վաճառեցին, չունենք Արցախ, չունենք հայրենիք, որովհետև Արցախն էր մեզ պահող դարպասը, այսօր թուրքը մտել է Հայաստան․․․ Նա եթե մի պուճուր պատիվ ու արժանապատվություն ունենար ՝ նոյեմբերի 9-ին պետք է կախվեր․․․»։

Բակերից մեկում նարդի խաղացող տղամարդիկ ասացին, որ մասնակցելու են ընտրություններին, բայց անուններ չտվեցին։ Միայն մեկն ասաց, որ քվեարկելու է Ռոբերտ Քոչարյանի օգտին, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց․

«Որովհետև ինքը համ լավ տղա ա, համ էլ լավ ղեկավար։ Էդքան բան»։

Քաղաքացիներ էլ եղան, որ ասացին՝ չեն մասնակցելու ընտրություններին․

«Արժանի մարդ չեմ տեսնում, որ մասնակցեմ»։

«Քաղաքականությունով չեմ զբաղվում»։

Տարեց մի կին էլ ասաց.

«Սիրով կմասնակցեմ և կընտրեմ այն ուժին, ով մտածում է իմ երկրի մասին, իմ հայրենիքի մասին, որ ոչ մի միլիմետր հող չգնա նորից Ադրբեջանին, և այդ տարածքներն էլ ժամանակի ընթացքում նորից մերը լինեն։ Առայժմ ոչ մեկին չեմ տեսնում: Չեմ կարող ասել, արդար ուժի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ