05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ոչ իշխանականները լավ չեն կողմնորոշվում. մանրամասներ Գալուստ Սահակյանի մոտ կայացած խորհրդակցությունից /վիդեո/

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քիչ առաջ ավարտվեց խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունը: Նշենք, որ Սահակյանը հրավիրել էր բոլոր խմբակցություններին՝ քննարկելու 12 կետերի հետ կապված հարցերը, սակայն ՀԱԿ խմբակցությունը հրավերը չէր ընդունել:

Հանդիպումից հետո Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ որևէ բովանդակային հարց չի քննարկվել: ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ հավելեց. ՛՛Որևէ բանակցություն տեղի չի ունեցել՛՛: Քննարկմանը մասնակցած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ քնանրկվում էր 12 կետերի հետ կապված քայլերը կազմակերպելու հարցը:  ՛՛Յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի, և քննարկման ու ֆորմատի շուրջ կասենք մեր կարծիքը՛՛: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել. ՛՛Ցանկության դեպքում քննարկումները կշարունակվեն, 12 կետերի հետ կապված էր, առայժմ լավ չեն կողմնորոշվել ոչ իշխանականները՛՛:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, թե խորհրդակցության նպատակը 12 կետերի լուծման շուրջ քննարկումն էր:
՛՛Դե ուզում ենք տեսնել, ինչ ձևով կարող ենք համատեղ քննարկումներ անցկացնել, առայժմ որևէ ընդհանուր եզրակացության չեկանք՛՛,- ասաց Ռուստամյանը: Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը դժվարացավ պատասխանել՝ ասելով, թե առաջին հանդիպումն էր և նրանք առայժմ որևէ համաձայնության չեն եկել: 

Եռյակի գործընկերներից հետաքրքրվեցինք, թե ինչու ՀԱԿ խմբակցությունը չէր մասնակցել քննարկմանը: ՛՛Կոգրեսին հարցրեք ՛՛,-արձագանքեց Միքայել Մելքումյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ