05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բանավեճ Ազգային ժողովում. Հակոբյանը Արծվիկ Մինասյանին հիշեցրեց այն տարիները

՛՛Պարո’ն Հակոբյան, Ձեզ լսելով` ես տպավորություն եմ ստանում, որ Դուք Լյուդովիկոս 14-րդն եք, ով ասում էր`՛՛պետությունը ես եմ՛՛ ՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության Արծվիկ Մինասյանը՝ դիմելով հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ով դրականորեն էր ներկայացնում օրենքում կատարված փոփոխությունը: 

՛՛Տեղի, անտեղի, սխալ, անսխալ` քաղաքականության հերն անիծեցիք: Հարցը ինչ թեմայով են տալիս, Դուք ուրիշ բանի մասին եք խոսում՛՛: 
Հակոբ Հակոբյանն ի պատասխան պատգամավորի՝ նշեց. ՛՛Ես ինչքան գրքեր որ կարդացել եմ, ուսումնասիրել եվրոպական երկրների փորձը, բոլորը հենվում են Արծվիկ Մինասյանի ասածների վրա` որպես սոցիալական ճշմարտության դոկտրինի հայր՛՛:
՛՛Դուք և ձեր նման ցուցակային պատգամավորները ասում եք 100% ընտրակարգի անցում, մենք էլ ասում ենք, դա է հակասական: Հիմա այս կարգի հայտարարություններ անել, վերջապես մի լավ բան ենք ուզում անել, որ չաշխատող մորը օգնում ենք, ուրիշ բան, որ ինձ որպես մեծամասնական ներկայացուցիչ մեղադրեք, որ ինչու է 30 000 կանայք չեն աշխատում, այստեղ կարող եք մեղադրել,բայց այս հարցում, ազնիվ խոսք, իրավունք չունեք՛՛,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հակադարձեց, թե սենց որ գնա ցուցակային նպաստ էլ կսկսեն քննարկել: Մինասյանը հավելեց, որ մեղադրում է Հակոբյանին ոչ միայն որպես մեծամասնական պատգամավորի, այլև մարտունեցու, որտեղ  ծննդաբերությունը ցածր մակարդակի վրա է:
Հակոբ Հակոբյանը բորբոքվեց և հիշերեց այն տարիները, երբ Արծվիկ Մինասյանը փոխնախարար էր, իսկ սոցապ նախարարը ՀՅԴ-ական, այն ժամանակ բոլորովին այլ կերպ էր տրամաբանում: Ինչ վերաբերում է ծննդավայրին, ապա նշեց. ՛՛Իմ նպատակը կապված իմ ծննդավայրի հետ անկհայտ է, ես երբեք չեմ տխրել ու վիրավորվել, ընդհակառակը շատ էլ ուրախ եմ, ով չունի ծննդավայր, թող նա մտածի՛՛,-ասաց նա և կրկնեց, թե իրենք ծնելիությունը խթանում են այս նախագծով, քանի որ առաջարկում են 30 000 չաշխատող կնոջ օգնել:

Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նշեց, թե ժողովրդի համար կարելի է մտածել, բայց քաղաքական շահարկման համար չի կարելի օգտագործել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ