26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Լավ է, որ մտնում ենք ԵՏՄ, սակայն վատ է, որ գներն այսուհետ ավելի են բարձրանալու. Ահարոն Ադիբեկյան

Այսօր լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահաոն Ադիբեկյանը անդրադարձավ ԵՏՄ անդամակցությունից հետո գնային շուկայում հայաստանյան սպառողին սպառնացող վտանգներին:

Ըստ սոցիոլոգի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունն իր մեջ ներառում է ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ: Դրականն այն է, որ ԵՏՄ անդամակցությամբ մենք չենք կորցնում մեր ավանդական շուկաները՝ կարողանալով եվրոպական չափորոշիչներին չհամապատասխանող մեր ապրանքները վաճառել Ռուսաստանում: Ռուսաստանը շատ պահանջկոտ չէ և ի տարբերություն քմահաճ Եվրոպայի` ավելի բարեհամբույր է մեր ապրանքների նկատմամբ:

՛՛Լավ է, որ մտնում ենք ԵՏՄ, սակայն վատ է, որ գներն այսուհետ ավելի են բարձրանալու: Համեմատության համար նշենք, որ այսօր Հայաստանում միջին վիճակագրական մարդու եկամուտի 90 տոկոսը գնում է սննդի վրա: Բոլոր դեպքերում, հայ արտադողները կողմնորոշված են դեպի Ռուսաստան: Բայց պետք է գիտակցել, որ դառնալով միասնական տնտեսական տարածք՝ մենք սկսելու ենք ապրել նոր օրենքներով: Միաժամանակ, նրանք, ովքեր աշխատում են արտահանման ոլորտում, ծափ կտան, կուրախանան, քանի որ հասկանում են՝ ԵՏՄ շուկան իրենց բարձր եկամուտներ կապահովի՛՛,- դիտարկեց Ադիբեկյանը:

Առաջիկա տարին Ադիբեկյանի փոխանցմամբ համեմատաբար դժվար կլինի, նրա վերլուծությունների համաձայն հնարավոր է ընդլայնվեն արտագաղթի տեմպերը.  ՛՛Հայտնի է, որ միջին խավն արդեն իսկ հեռացել է երկրից, և եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենուշը հաջորդ տարի չլուծվեն, ՀՀ իշխանությունները պետք է հեռանան՛՛,- հավելեց բանախոսը :

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ