05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հենց հասնում է այն, որ պահանջը կարող է բավարարվել, իրենք սարսափում են. Ռուստամյանը՝ եռյակից /վիդեո/

՛՛12 կետերի հետ կապված մենք պատրաստ ենք աշխատել հետևյալ ուղղությամբ՝ հստակ սահմանված ճանապարհային քարտեզ, որը բերվի ժամանակացույցի, որ հասկանանք, թե ամեն կետը ինչպես պետք է իրականացվի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը 12 կետերի հետ կապված: Նա նշեց, որ այդ հարցերի հետ կապված պետք է մշակվի ընդհանուր մարտավարություն.

՛՛Մենք դեմ չենք, բա 12 կետն ի՞նչի համար ենք առաջարկել, առաջարկել ենք, որ դրանք իրականացվեն, հիմա իրականացման տարբեր մեխանիզմներ կարող են լինել, վարչապետը մեխանիզմներից մեկն է առաջարկում, բայց դա էլ կարելի է քննարկել, հասկանալ՝ աշխատանքի օպտիմալ ձևը որն է, բայց հիմնականը՝ այն արդյունքը պետք է լինի, որ ադեկվատ լինի ստեղված իրավիճակին և բավարարի բոլոր կողմերին՛՛,-հավելեց Ռուստամյանը:

ՀՅԴ պատգամավորը համոզված է՝ եռյակը մի մեծ խնդրի առջև է կանգնած. ՛՛Երբ պահանջ են ձևակերպում, հետո հասնում է այն, որ պահանջը կարող է բավարարվել, իրենք սարսափում են իրենց իսկ առաջարկած պահանջներից, որը մեր պարագայում, գիտեք, որ ճիշտ հակառակն է. չի կարելի քո պահանջը, երբ պահանջդ իրականացնելու հնարավորություն է առաջանում, սկսես վերանայել այն, դա ճիշտ ձև չէ, պիտի մասնակցես, ու ամեն ինչ անես, որ դրանք բավարարվեն՛՛,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե կարող է տվյալ ուժը դերակատարություն ունենալ խնդիրների լուծման հարցում, չպիտի խուսափել պահանջների իրականացումից:

Հարցին՝ ստացվո՞ւմ է ՀՅԴ-ն իր անդամներին կներգրավվի վարչապետի նշած երեք հոգանոց աշխատանքային թիմում, Ռուստամյանը պատասխանեց, որ այս հայտարարությունը ընդհանուր է և այնքան էլ հստակ չէ.
՛՛Դեռ պետք է հասկանանք, քննարկենք, որից հետո պարզ կդառնա՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ