19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը խմբակցությունների հրավիրել է քննարկման

Ազգային ժողովում քիչ հետո՝ 15:00-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քննարկում կսկվի: Այն նախաձեռնել է Գալուստ Սահակյանը, հրավիրված են բոլոր խմբակցությունները: Քննարկման առարկան քառյակի ներկայացրած 12 կետերն են ու դրանց կատարման մեխանիզմները, իրականացման ուղիները: 

Նշենք, որ այդ հանդիպումից հետո եռյակի պատգամավորը կանդրադառնան նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ կապված քառյակի 12 կետերի հետ: Հավելենք, որ վարչապետը մասնավորապես հայտարարել է. ՛՛Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ