10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին․ Երկրորդ նախագահի գրասենյակ

«Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին»,- Yerevan.Today-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, ում դիմել էինք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մայիսի 16-ի ելույթում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ձևակերպումներին անդրադառնալու խնդրանքով։

«Հավելյալ մեկնաբանությունների կարիք չենք տեսնում. առաջին նախագահի շարժառիթները ավելի քան պարզ են։ Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին»,- ասաց Բագրատ Միկոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ