25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաբելոնյան աշտարակաշինության հայկական մոտիվները

ՀՀ քաղաքական դաշտում «տաք» գործընթացները, կարծես, մնացին հետևում, և կուսակցություններն անցան դիրքային պայքարի: Այս գործելաոճի փայլուն օրինակը Եռյակում ծավալվող դեպքերն են՝ իրենց հետևանքներով:

Այս ենթատեքստում հետաքրքրական է վերջին օրերին լայն թափ ստացած համաեռյակյան «լայն կոնսոլիդացիոն» համալրումները. Եռյակն օրըստօրե ենթարկվում է կառուցվածքային «լուրջ» փոփոխությունների, ավելին՝ համալրվում է:

Վերջին օրերը ոչ իշխանական ուժերի համար առանձնացան նրանով, որ համաժողովրդական շարժմանը միացավ նաև ՍԴՀԿ-ն՝ ի դեմս Լյուդմիլա Սարգսյանի, իսկ ահա նախօրեին Եռյակն իր էլեկտորատային կազմով համալրելու հայտ ներկայացրեց ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Կարապետյանը, ի դեպ, չէր թաքցնում իր այն մոտեցումը, որ չի կիսում Եռյակի լիդերներից Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի հայացքները, նա բացահայտ նշում է, որ եթե Րաֆֆին լիներ իր հայացքների ու սկզբունքների տեր մարդ, ապա իր այդ հարյուր հազարավոր ձայներն անտեր չէին մնա:

Եռյակում, որպես իր հիմնական գործընկեր, Կարապետիչը տեսնում է ԲՀԿ ղեկավարին: Նրա խոսքով՝ Ծառուկյանի հետ ունի գաղափարական ընդհանրություններ: Կարապետիչն այդ քայլերը սեփական ամբիցիաներից վեր մոտեցումներ որակեց:

Հիշեցնենք, որ Եռյակին վերջին շրջանում իրենց զորակցությունն էին հայտնել նաև «Առաքելություն » կուսակցությունը, Արամ Հարությունյանի՝ «Նուռը », Իսագուլյանի՝ «Ազգային անվտանգություն » կուսակցությունը:

Այս համալրումներից հիմնականներն, ըստ էության, համալրումներ են Ծառուկյանի ֆիգուրի շուրջ և սրանք Եռյակի համալրում ներկայացնելն այդքան էլ ճիշտ չէ:

Փաստորեն, Եռյակի ծանր լոկոմոտիվն ունենում է իր անձնական «շոգեքարշը՚:

Եռյակում ստեղծված խառնիճաղանջությունն, ամենայն հավանականության, կհանգեցնի նրա վերջնական ֆիասկոյի, քանի որ Եռյակն իր կառուցվածքագաղափարական ինտերպրիտացիայով հիշեցնում է Աստվածաշնչյան հայտնի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունը, թե ինչ կատարվեց այդ հայտնի շինհրապարակում, հայտնի է շատերին:

Ընդդիրմությանը այս աշտարակաշինության հետ համեմատությունը նպատակահարմար է, քանզի ներկայումս Եռյակում էլ յուրաքանչյուրն անում է իր գործը և իր քայլերի համար պատասխանատու է անձնապես. բացակայում են համընդհանուր գաղափարները և ընդհանուր նպատակները:

Նման մշուշոտ համայնապատկերով՝ շարունակվում է Եռյակի քաոսային քաղաքականության «հաղթարշավը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ