28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ըտենց բաներ չկան. 24 հղի կին է մեկ միլիոնից բարձր աշխատավարձ ստանում

՛՛Բոլո այն կանայք, ովքեր չեն աշխատում, հղիության ծննդաբերության համար տալիս ենք լրացուցիչ աշխատավարձի հիուն տոկոսը, եղածը պահելով՝ ավելացնում ենք, ու ևս մեկ խթան է ավելանում ծնելիության համար՛՛,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով ՛՛Ժամանակավոր անաշխատունակության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխությունների մասին: Նա նշեց, որ օրենքի քննարկումն այնպես ընթացավ, և ընդդիմադիր պատգամավորներն այնպես ներկայացրին, որ իշխող կուսակցությունն ու կառավարությունը հղի կանանց գումարները կրճատում են, բայց բացարձակապես նման բան չկա:

՛՛Ամբողջ նպատակն է, որ կարողանանք աջակցել չաշխատող կանանց: Այնպիսի հարցադրումներ եղան, որ մենք սեղաներին ուտում, խմում ենք ու մայրերի փողն էլ կտրում ենք: Խնդրում եմ, թող մեկը ելույթով ասի, թե որ մոր փողն է կտրվում: Մենք չորս տարի պայքարել ենք, որ հասնենք նրան, որ սոցիալական համակիարգը համարվի ոչ թե դեպքի համար փող բաժանող, ոչ թե երեխա ունենալու, այլ աղքատ ընտանիքում երեխա ունենալու համար է՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե չաշխատող մայրերին միայն 2016 թվականին է գումարը տրվելու, ապա Հակոբ Հակոբյանն ասաց. ՛՛Ասում են՝ փող ենք խնայում, ըտենց բաներ չկան, նոր համակարգ է ստեղծվում, այս համակարգը կապում ենք առողջապահության համակարգի ու նպաստների հետ, սա է հիմնական պատճառը, չունենք տեխնիկական հնարավորություն, որ այլ կերպ աշխատի օրենքը՛՛: 

Նա հայտնեց, որ այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ կա ընդամենը 24 ծննդաբերող կին, որ ստանում է մեկ միլիոնից բարձր աշխատավարձ: ՛՛Ասում եք արհմիությունները պիտի զարգանան, թող նրանք վերցնեն իրենց վրա որոշակի փախհատուցում, սա օրենքով չենք կարող պարտադրել, սա մայրիկներին ու հայրենիքին սիրելու իմաստով: Բացի այդ յուրաքանչյուր ձեռնարկություն ունի սոցիալական ֆոնդեր, եթե այդքան շատ են ուզում, կարող ենք այդտեղից վճարվել, լուծումը թողնում ենք կամավոր, բայց մեկ տարի հետո գուցե և սարքենք պարտադիր՛՛,-եզրափակեց նա:  

Հիշեցնենք, որ նախագծի նոր փոփոխության համաձայն՝ սահմանվել է աշխատավարձի առավելագույն շեմ. մինչև 1 մլն. ՀՀ դրամ ստացող աշխատող հղի կանանց նպաստը կվճարվի 100%-ով, իսկ 1 մլն.-ից ավելի աշխատավարձի դեպքում դեպքում հղիության նպաստը կվճարի գործատուն: Նախագծով նախատեսվում է, որ չաշխատող հղիները ևս նպաստ կստանան։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ