16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լայնամասշտաբ պատերազմական գործողություններն անհնար են. քաղաքագետ

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, ասել է, որ սա օգոստոսյան դեպքերի արձագանքն է: Նա նշել է, որ զինադադարի ռեժիմի խախտումը պատահական չէ:

՛՛Այս ամենը նյարդային ռեակցիա էր, այն Բաքվի ռեակցիան էր, ոչ թե ադրբեջանցի սերժանտների՛՛,- ասել է նա:

Նա նշել է նաեւ, որ հայկական կողմերի արձագանքը մշտապես լինում է բավական կոշտ: ՛՛Միշտ էլ զոհվածների ընդհանուր թիվը ադրբեջանական կողմի օգտին չի լինում՛՛, – ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե այս դեպքից հետո որքանով է հավանական պատերազմի վերսկսումը՝ բանախոսն ասել է, որ ներկայումս լայնամասշտաբ պատերազմական գործողություններն անհնար են, սակայն գուցե իրավիճակի լարում տեղի ունենա:

՛՛Սահմանին կլինի ճգնաժամից անցում կրակոցների ու միջադեպերի նոր փուլի: Տարածաշրջանում պատերազմը ոչ մեկին պետք չէ, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ո՛չ էլ տարածաշրջանի երկրներին՛՛,- ասել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ