19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանի գործակալ. Սադոյանի ու Եղիազարյանի բանավեճը անցավ սահմանները/վիդեո/

”Մի խնդիր ունենք վերցնել մեր սուրբ մասունքները ու հանձնենք հողին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով խոցված ինքնաթիռի օդաչուների ճակատագրին ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Անդրադառնալով միջազգային անդրադարձին Եղիազարյանը նշեց, որ չարժէ ժամանակ վատնել միջազգային կազմակերպություններ կոչված անհեթեթությունների վրա:

՛՛Միջազգային կառույցներ կոչվածը՝ աշխատում է ուժեղ երկրի հետ: Հայաստանի պես երկրի համար պետք է հասկանալի լինի, որ ոչ մի միջազգային կազմակերպություն լուրջ չի աշխատում: Խնդիրը այսպես ասած հակաքրիստոնեական բնույթի է: Ուղղաթիռը խոցված է և այնտեղ երեք դիակ կա՝ պարզ երկնքի տակ: Պարզա՝ թուրքը իրա թրքությունը անելու է: Իսկ այդ միջազգային կառույցները գոնե դա պետք է հաշվի առնե՞ն՛՛,-նշեց Եղիազարյանը:

Եղիազարյանը հայտարարեց, որ հարցը բարձրացնող չկա և այս հարցի լուծման համար հացադուլը այնքան էլ լուրջ քայլ չի.՛՛Ամոթա՝ Հայաստանը պետություն է՝ չէ՛…ի՞նչ հացադուլ ու ինչ բան՛՛:

Անդրադառնալով շրջանառվող այն տեղեկատվությանը, ըստ, որի զենքը եղել է ռուսական արտադրության Եղիազարյանը զենքի արտադրանքի վայրը չկարևորեց.՛՛Ի՞նչ կապ ունի անգլիական թ՞ե ռուսական: Հայաստանի սպառազինության 99 տոկոսը ռուսական զենք է: Այդ ողբացող ծնողները, որ իրենց զավակներին կորցրեցին մեկի ապաշնորհ, հիմար վերաբերմունքի պատճառով,  ի՞նչ է այդ ծնողները պետք է մխիթարվեին, որ անգլիական զենք լիներ՛՛:

Եղիազարյանի հետ սակայն համամիտ չէ նախկին պատգամավոր, ՛՛Ազգային ժողովրդավարների դաշինք՛՛ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Սադոյանը նկատեց, որ Ռուսաստանին ձեռնտու է մեր թշնամուն զենք վաճառելը ու պատերազմի վերսկսումը:

՛՛ Լուրջ վտանգ կա էսպես կոչված էսկալացիայի, լուրջ վտանգ կա, որ պատերազմի սպառնալիքը ակնհայտորեն թևածումա: Դիտմամբ են խփել ուղղաթիռը, որ պատերազմը վերսկսվի: Ու ամենակարևորը, ո՞վա տրամադրել այդ իգլան, որ մեր ուղղաթիռը խոցվի: Միակ կողմը, ով շահագրգռված է  պատերազմի վերսկսման դա Ռուսաստանն է՛՛,-ասաց Սադոյանը:

Սադոյանի  և Եղիազարյանի բանավեճը անցավ սահմանը և անգամ նրանք իրար փոխադարձաբար վիրավորեցին: Սադոյանը Եղիազարյանին մեղադրեց գործակալ լինելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ