16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դատախազությունը կարճել է

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվել է  ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի եւ նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը: 

     ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի նյութերի ստուգմամաբ պարզվել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ քննչական   կոմիտեի  Շենգավիթ վարչական շրջանի  քննչական բաժնի պետ  Ս. Մկրտչյանին եւ ՀՀ քննչական   կոմիտեի  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանին: 

      ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանին վերագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրիք 315-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունը չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին:

   ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազը որոշում է կայացրել  Ս. Մկրտչյանին եւ Հ. Մանուկյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշումն ուղարկվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ս. Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու համար:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ