05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ իշխանությունները իրենք՝ իրենց կեցվածքով, վտանգ են ներկայացնում Սյունիքի համար․ Արմինե Ադրբեկյան /տեսանյութ/

ՀՀ սահմաններին տեղի է ունենում  այն, ինչ սպասվում էր, պատերազմից 1 տարի առաջ ես խոսել եմ այս զարգացումների մասին՝ Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանը, օգտվելով կապիտուլյացիայի հետևանքով ձեռք բերված բարենպաստ դիրքերից և հայկական կողմի անգործությունից, է՛լ ավելի բարելավում է իր դիրքերը և տարածքային ձեռքբերումների ծավալն է մեծացնում։ Այսինքն, այնտեղ, որտեղ բարձիթողի, անտերուդուս տարածքները մատնված են անտերության, նրանք իրենց դիրքերը մոտեցնում են և արդեն սկսել են հենակետեր կառուցել։ Սա է այսօրվա իրավիճակը ՀՀ հարավային սահմաններում»,-պարզաբանեց նա։

Արմինե Ադիբեկյանն արձանագրեց, որ, բացի այդ, օգտվելով այն քաոսից, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում հա՛մ հասարկության մակարդակի վրա, հա՛մ իշխանական մակարդակի վրա, տեղեկատվական այս քաոտիկ իրավիճակից ելնելով՝ Ադրբեջանը իր կոմունկացիոն պրոյեկտներն է իրագործում՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը, ինչի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որովհետև ՀՀ շահերը պետք է պաշտպանի ՀՀ իշխանությունը, այլ ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան կամ, առավել ևս, Ռուսաստանը։

«Պատճառը դավաճանությունն է՝ եթե հակիրճ ասենք։ Իսկ դրա մեջ մտնում է անգրագիտություն, անպատասխանատվություն, դիլետանտիզմ, վախկոտություն և այսպես շարունակ մի շարք հատկանիշներ, որը կարող է ունենալ մարդը, որը իրավունք չունի անգամ մի շան բուդկա կառավարել, այլ ոչ թե հանրապետություն»,-ասաց նա։

Արմինե Ադրբեկյանը նկատեց, որ ՀՀ հարավը վտանգված է բոլոր կողմերից՝ հա՛մ արևելքից, հա՛մ արևմուտքից, հա՛մ էլ հյուսիսից, այսինքն, ՀՀ իշխանությունները իրենք՝ իրենց կեցվածքով, վտանգ են ներկայացնում  Սյունիքի համար։

Մանրամասն՝ տեսանյութում․

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ