16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տուժածներ չկան, համալիրում արտառոց ոչինչ չկար

Ըստ արտակարգ իրավիճակների նախարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում էր նաեւ  ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:

Այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25 քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):

 Ի դեպ, համալիրում համերգ էր նվիրված ուսանողության օրվան:

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ  ուսանողության միջազգային օրվա առթիվ Մարզահամերգային համալիրում հրավիրված համերգը կայացել է բարձր մակարդակով։ Ավելի քան 14 հազար երիտասարդ ռազմահայրենասիրական երգերի եւ պարերի ներքո մեծ ոգեւորությամբ են նշել իրենց տոնը։

Միջոցառման ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել։ Համերգը սկսվել եւ ավարտվել է ըստ նախատեսվածի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ