13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինձ բռնաբարել են…չիմացա այդ գիշեր քանի հոգու եմ սպասարկել

՛՛14 տարեկան էի՝ մաման տանից հանեց, էլի չէինք հասկացել իրար….մալական ընկերուհի ունեյի ու իրա ծննդյան օրն էր: Ասեց՝ արի մեր տուն ծնունդս կնշենք, կարաս նաև մեր տանը մնալ: Գնացի՝ մտածում էի մալականները պարյադշնի մարդիկ են: Մի երկու բաժակ գինի խմեցի ու էլ բան չեմ հիշում….մորթես էլ չեմ հիշի՛՛,-պատմության ընթացքում Մայան անընդհատ հևում էր՝ հիշողությունները տառապալից էին, բայց ուզում էր ազատվել:

՛՛Առավոտը հելա ու միանգամից հասկացա, որ ինձ բռնաբարել են, շորերս լրիվ ճղած էին ու ….չիմացա քանի հոգու եմ սպասարկել էտ գիշեր, այ էսա  իմ համար մինչ էսօր հարց….մաման իմացավ ու բացարձակ չնեղվեց, ասեց՝ լավա սրանից հետո կարաս աշխատեղ՛՛:

Մայան մատների արանքում այնպես է սեղմում ծխախոտը, որ կարծես ուզում էր սեփական անցյալը ճզմել: Մայր անվանվող սուրբ էակը մանկամարդ այս կնոջ համար Սատանայի փոխանորդն էր դարձել երկրի վրա:

Այս պատմությունը Մայաի դժբախտությունների միայն սկիզբն էր:

՛՛Ավելի դաժան բաներ կան այս կյանքում, դիմացիր ու առաջ նայիր՛՛,-հորդորեցի ես:

՛՛Դու դեռ ոչինչ չգիտես, ես համարյա բան չեմ պատմել: Սրանք միայն ծաղիկներն էին՛՛,-այս անգամ Մայան ծիծաղեց:

Շարունակելի…. 

Կարդացեք նաև սկիզբը….

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ