09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Երևի դրա համար են ասում կարևոր բարձունքը չի, որ հետո ասեն ծանր հետևանքներ չկան, մի անպետք բարձունք են գրավել»․ Մարտիկ Մարտիրոսյան

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են՝ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է իրավական գնահատական տալ Սյունքում տեղի ունեցածի կապակցությամբ: Չէ՞ որ գրված է Հանրապետության տարածքային ամբողջականությունը զինված ուժերն են ապահովում, երևի հենց դրա համար էլ հարցի իրավական կողմը հանձնարարվել է ռազմական ոստիկանությանը:

Սահմանադրության պահանջը այդպես են կատարում:

Բայց մի բան էլ, ՀՀ քրեական օրենսգրքում գրված է, որ հանցագործություն է ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե առաջացել է ծանր հետևանքներ (երևի դրա համար են ասում կարևոր բարձունքը չի, որ հետո ասեն ծանր հետևանքներ չկան, մի անպետք բարձունք են գրավել): Հիմա, եթե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող անձ չի ապահովել այդ տարածքների պաշտպանությունը, գունե քննարկվի քրեադատավարական վարույթ սկսելու հարցը:

Հ․Գ․ Ի պաշտպանություն իրեն ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է ասել, որ առկա է դատարանի որոշում, ըստ որի` այլ անձ պետք է պաշտոնավրի ԳՇ պետի պաշտոնում, հետևաբար՝ իր նկատմամբ չեն կարող քրեական հետապնդում իրականացնել»:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ