08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի հերթական բոցը. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն իր «չընտրության» երկրորդ արարը երեկ դարձյալ վերածեց նախընտրական շոուի։ Գեղարքունիքի մարզում նախօրեին նախընտրական ելույթներ ունեցած վարչապետի ԺՊ-ն որոշել էր ԱԺ ամբիոնից կրկնել դրանք։ Մարդ, ում մեղադրում են Արցախը հանձնելու, Սյունիքից մաս տալու, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենալու մեջ, փորձում էր այդ ամենը «կոմպենսացնել» հարկային «հեղափոխական» քաղաքականության, տնտեսական ինչ-որ աննախադեպ ցուցանիշների եւ ասֆալտի թեմաներով։

Ասում էր, որ իրենք չեն գողանում, բայց իր նախարարների սոցիալական վիճակն այնքան է բարելավվել է, որ անգամ արտաքինն է կտրուկ փոխվել՝ կերած-խմած, թանկ հագուստով, խնամված։

Այս անգամ էլ որոշ պատգամավորներ, հատկապես՝ «անկախ» պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը, նրան փիառվելու հնարավորություն տվեցին։ Բայց Փաշինյանի հերթական «բոցն» այն էր, որ՝ «եթե մենք ուզենանք էլ ընտրությունների արդյունքը կեղծել, դա չենք կարողանա»։ Փաստորեն, շատ կցանկանային, բայց քանի որ չեն կարողանալու, չեն ուզում»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ