17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանդուրժողականությունը կամ անսահման բարությունը շատ ավելի արդյունավետ են

”Ընդդիմության հետ համագործակցության առաջարկ ”Հանրապետական՛՛ կուսակցությունը պարբերաբար արել է և առաջարկել է տարբեր ձևաչափեր՝ սկսած կոլաիցիոն համագործակցությունից մինչև կոնկրետ առաջարկների քննարկում և հնարավորության դեպքում իրականացում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ոչ իշխանական ուժերի 12 կետերի վերանայման անհրաժեշտության մասին:

՛՛Ես ևս մեկ անգամ համոզվեցի՝ ինչ է նշանակում ունենալ անսահման հանդուրժողականություն և կարողանալ բոլոր այդ վիրավորանքներին, հարձակումներին, սպառնալիքներին պատասխանել շատ հանգիստ և կառուցողական կերպով: Որովհետև, ճիշտն ասած, ես երևի թե այն մարդկանցից էի, որ այդ իրավիճակում ավելի ռադիկալ լուծումների կողմնակիցներից էի, բայց երևի թե հանդուրժողականությունը կամ անսահման բարությունը պետության համար շատ ավելի արդյունավետ են, քան ասենք կոնկրետ հարցերին սպառիչ պատասխան տալ, և ամեն ինչը դնել իր տեղը: Ես հաճելիորեն ուրախացած եմ, որ երևի թե նման լարված իրավիճակում բարիությունն է խնդիրը կարգավորում՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե արդյոք կետերի կատարման դեպքում ընդդմությունից ևս փոխզիջում սպասում են, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Մեր մասով ասեմ, որ ընդհանուր առմամբ այդ 12 կետերից կետեր կան, որ համկընկնում են կառավարության, քաղաքական մեծամասնության ծրագրերի հետ, որոնք իրականացման փուլում եմ: Կան հարցեր, որոնցում արդեն փոփոխություններ եղել են, օրինակ՝ կարմիր գծանշերի հարցում, արագաչափերի հարցում՛՛:

Ըստ Նիկոյանի՝ իշխանությունը ոչ թե պետք է ոչ իշխանական ուժերի, կամ իր շահերի բավարարման հետևից գնալ, այլ պետք է լսի ժողովրդի ձայնը: ՛՛Կարևորն իշխանությունը ցանկանում է գնալ ընդառաջ ու փորձել խնդիրները լուծել: Իշխանությունը չպիտի նայի, թե ինչ են ուզոիմ ընդդիմության լիդերները, որովհետև նրանք միշտ ամբողջ աշխարհում ուզում են մի բան՝ շուտ գալ իշխանության, իսկ հասարակությունն ուզում է դրական փոփոխություններ, իշխանությունը պետք է հետևի, թե ինչ է ուզում ժողովուրդը, և ժողովրդի ձայնը լսի՛՛:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե նախագահի հարցազրույցում ակնարկ կա՝ սահամանադրական բարեփոխումների հետ կապված, որ այդ հարցը կամ փակվում է, կամ էլ պետք է ոչ իշխանականների կետերի կատարելու պարագայում նրանք էլ ընդունեն բարեփոխումների անհրաժեշտությունը, գնան քննարկումների, ապա Սամվել Նիկոյանը շեշտեց. ՛՛Այն, որ մասնագիտական քննարկումների փուլից հիմա քաղաքական քննարկումների փուլին են անցել սահմանադրական բարեփոխումները, և այդ ժամանակահատվածը բավական մեծ վարցրեց իշխանությունը, ինչո՞ւ մինչև փետրվար-մարտ  ամիսները:

Դա լայն ժամանակ է, որպեսզի կարողանա լայն կոնսոլիդացիա ստեղծի, որովհետև վերջ ի վերջո դրան պետք է հանրությունը քվեարկի: Ընդդիմություն ինչ է ուզում, իշխանությունն ինչ է ուզում, այլ հարց է, մեկ է, քաղաքացին պետք է գա ու քվեարկի, եթե կողմ չքվեարկեց, չի անցնելու, այսինքն՝ պետք է լայն հասարակական-քաղաքական այնպիսի համախմբում, որ կարողանանք դա իրականացնել: Նախագահն այդ ճանապարհն է առաջարկում՛՛,-եզրափակեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ