20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շուրջ 224 մլն դրամ` 1070 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համար

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանդիպելով ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, նշել է, որ պետությունը ստանձնել էր պարտավորություններ` որոշակի սոցիալական խմբերում ներգրավված ուսանողների կրթության մատչելիության ապահովման գործում:

Նախարարը ուսանողներին տեղեկացրել է, որ այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել  բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 1070 ուսանողի /բակալավրի կրթական ծրագիր՝ 1030 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 40 ուսանող/: Համաձայն ծրագրի` ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցման համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները կազմել  են 223.800.800 դրամ:  Ա. Աշոտյանը ուսխորհրդի ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել իրենց բուհի  սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ և աջակցել նախարարությանը` վերոնշյալ ուսանողների բացահայտման և պետության կողմից նպատակային աջակցությունը ճիշտ հասցեատերերին տրամադրելու գործում: Բացի այդ, նախարարը կոչ է արել ուսխորհրդին` օգնել և հորդորել նաև վերոնշյալ ուսանողներին` ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել: 

Ի պատասխան մասնավոր բուհերի ուսանողների հարցադրման` նախարարը խոստացել է, որ հաջորդ տարի փորձ կարվի ստեղծել իրավական համապատախան հիմքեր` մասնավոր բուհերի ոսանողներին ևս ընդգրկելու պետության կողմից սոցիալական խմբերին հատկացվող աջակցության ծրագրերում: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ` ցանկում ընդգրկված է 21 բուհ, մասնավորապես, վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ-232, ՀՊՄՀ-167,  ՀՊՏՀ-90, ԵՊԲՀ-69 ուսանողի և այլն: Ցանկում ընդգրկված են նաև մարզային բուհեր, մասնավորապես, ծրագրից օգտվել են Գավառի պետական համալսարանի 58, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 29, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 82, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական ինստիտուտի 81, Գորիսի պետական համալսարանի 28 ուսանող:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ