16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեքի հանրահավաքներն ավելի հզոր են. ՀԱԿ

“Իշխանությունները, ըստ էության, խուսափեցին բանավեճից, քանի որ մեր որեւէ պնդմանը, դիտողությանը որեւէ պատասխան չտրվեց: Սա զարմանալի կլիներ, եթե պարզ բացատրություն չունենար` իշխանությունները ոչ մի ասելիք, արդարացում չունեն իրենց կողմից վարվող քաղաքականության առումով”,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` ամփոփելով ԱԺ-ում 2015թ-ի պետական բյուջեի քննարկումները:

Ըստ Զուրաբյանի,  եռյակում պլանավորում են ներկայացնել իշխանությանը ներկայացրած 12 կետերից ամենակարեւորներից մեկի իրականացման պլան, արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: “Եվ այստեղ արդեն կերեւա` իշխանությունն իր խոսքերին արժեք տալիս է, որ մենք էլ ուշադրություն դարձնենք դրանց վրա: Շատ պարզ քայլ է, թեստ է, որ մենք առաջարկում ենք իշխող ռեժիմին` ուզում եք ինչ-որ լավ բան անեք, մենք դրա հնարավորությունը կտանք: Բայց ձեզ հետ չենք”,-ասաց Զուրաբյանը:

Հանրահավաքի եւ եռյակի արտահերթ նիստի օրը հայտնի չէ: Բայց ամեն ինչ արվում է երեքով եւ Զուրաբյանը հիշեցրեց, որ երեքի մասնակցությամբ տեղի ունեցող հանրահավաքներն ավելի հզոր են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ