10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Նախարարը ներողություն խնդրեց

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը համաձայն է՝ Միջազգային բարեփոխումների և ինտեգրացիայի նախարարության վերաբերյալ նախագծի ամփոփաթերթում խնդիրներ կան՝ կապված տեխնիակական սխալների հետ: Այս մասին նախարարն ասաց այսօր Ազգային ժողովում նսիտի ժամանակ՝ արձագանքելով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, ով ասել էր, որ նախագիծը իրավական առումով փնթի է կառուցված: Նախարարն այդ սխալների համար  ներողությում խնդրեց:

Ինչ վերաբերում է պատգամավորի հայտարարությանը, թե օրենքի նախագծում միայն անվանումն է գրված, գործառույթների մասին ոչինչ չկա, նախարարն ասաց, որ այդպես էլ պետք է լինի, նախագիծը չի կարող ասել, թե ինչ գործառույթներ ունի նախարարությունը: ՛՛Կանոնադրություն կլինի, ժամկետը՝ օրենքը ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթվա ընթացքում կլինի՛՛:

Գործառույթների հետ կապված նախարարն ասաց, որ միջազգային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներից բխող ամբողջ ծավալի աշխատանքներն են, այն բարեփոխումները, որոնք բխելու են այդ պրոցեսներից: ՛՛Այս նախարարությունն ունենալու է համակարգման գործառույթներ այն բոլոր ուղղությունենրով, որոնք կապված են տնտեսական ինտեգրացիայի հետ՛՛:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ