Հաշվի կառնվեն. Գագիկ Խաչատրյանը խոստանում է
՛՛15 օր է, ընթանում են բյուջետային քննարկումնները, եղել են բազմաթիվ առաջարկություներ, որոնք Կառավարությունում ամենօրյա մոնիտորինգի են ենթարկվում՛՛,-այսօր Ազգային ժողովում 2015 թվականի պետական բյուջեի նախագծի մասին ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ նիստերին հնչեցրած առաջարկություններից բացի առաջարկություն են ստացել նաև պատգամավորների ու խմբակցությունների հետ առանձին հանդիպումների ժամանակ:
Նախարարը նկատեց, թե ամենակարևոր եզրակացությունը, որ այսօր կարող են հանգել, երկրում ստեղծված ֆինանսական հարցերում ակտիվ մասնակցություն ունենալով ՝ լուծումներ գտնելու համար: ՛՛Շատ առաջարկությունների մեջ կան հետաքրքիր դրույթներ, որոնք հաշվի կառնվեն: Այն դրույթները, որոնք հնարավոր չեն լինի տեղ գտնելու, մենք դրա մասին էլ տեղյակ կպահենք պատգամավորներին: Եթե չկա մասնագիտական տվյալնների բազաների վերլուծությունը և համընկնումը հնարավորությունների հետ, մենք պատրաստ ենք լրացուցիչ քննարկումների ձեր իսկ նախընտրած ֆորմատով, որպեսզի հայացքները մոտեցնենք իրար՛՛,-շեշտեց նախարարը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ բյուջեի նախագծի քննարկումը կընդմիջվի առնվազն 4 օրով: ՛՛Պատգմավորները և խմբակցությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները 24 ժամվա ընթացում՛՛,-ասաց նա: