06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Բարև-բարլուսի նախարարություն, բարի գիշերի նախարարություն…

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Միջազգային բարեփոխումների և ինտեգրացիայի նախարարություն անվանումը պետք է ունենա գործառույթների հստակ ուղղվածություն: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովոի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ԱԻ նախարարության ու Տարածքային կառավարման նախարարության միացման և նոր նախարարության ստեղծման վերաբերյալ նախագիծը: ՛՛Ի՞նչով է զբաղվելու, ի՞նչ բարեփոխումների մասին է խոքը գնում, այդ հարցերի պատասխանը չկա նախագծում: Եթե ԵՏՄ բարեփոխումների մասին է խոսքը գնում, այդպես էլ գրեիք: Հակառակ դեպքում տպավորություն է, որ ինչ-որ մեկին պետք է նշանակենք նախարար, նախարարություն ենք բացում, բերում, նրան պորտֆել ենք տալիս՛՛,-նկատեց պատգամավորը:

՛՛Հակառակ դեպքում այս տեսքով կարող եք բերել, ինչ նախարարություն ուզեք բացել: Բարև-բարլուսի նախարարություն կարելի է  անունը դնել, Բարի գիշերի նախարարություն կարելի է անունը դնել, գործառույթը չի երևում նախագծի մեջ: Կարելի է  անունը դնել խառը գործերի նախարարություն ու ավարտել՛՛,-ասաց նա: ՀՅԴ պատգամավորը նաև ասաց, որ նախագծում պետք է ներկայացվեր՝ ինչ ժամկետներում է նախատեսվում կանոնադրության ընդունումը: ՛՛Նախագիծը փնթի վիճակում է իրավական առումով՛՛:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ  պատշաճ չէ, որ անընդհանտ կառավարությանը դաս են տալիս:  

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ