Շտապելու բան չունենք. վարչապետն առաջարկեց հարցը քննարկման առարկա դարձնել
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՛՛Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)՛՛ պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել ՛՛Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՛՛ հիմնադրամի: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ սա հնարավորություն կտա ընդլայնել բուհ-երի ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը: Նաև թույլ կտա բուհ-ի գործուենության ընթացքում ուսանողներին առևտրայնացնել իրենց գիտելիքները:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը խնդրեց երկու օր ժամանակ տալ՝ հասկանալու համար՝ արդյոք հնարավոր է ձեռնպահ մնալ այս որոշումից, քանի որ եթե բուհ-ը դառնում է հիմնադրամ, գույքի տնօրինման խնդիր է առաջանում: ՛՛Իսկ ավելի լավ չէ՞ քննարկենք, եթե ավելի ճիշտ է, բոլոր բուհ-երը դարձնենք հիմնադրամ, թե չէ ամեն մի որոշման տակ մի բան են տեսնում, մի անձի հետ են կապում, բոլորն էլ դարձնենք հիմնադրամ ու ավարտենք՛՛,-առաջարկեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Աշոտյանն ասաց, որ կա նման անհրաժեշտություն, բայց ոչ բոլոր ուհ-երն են դրան պատրաստ, քանի որ սա որքան ազատություն է տալիս, այնքան էլ պատասխանատվություն: ՛՛Ուզում են ազատ լինել, բայց պատասխանատվություն չունենան, հա՞՛՛,-կատակեց վարչապետ: Վերջինս հորդորեց այս հարցը դարձնել քննարկման առարկա: ՛՛Շտապելու բան չունենք, խնդիրը դնենք ու լուծենք՛՛,-ասաց Հ. Աբրահամյանը: