23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ մեկը մեզ պարտք չէ․ «Հրապարակ»

«Տագնապ, հուսահատություն, անտերության զգացում՝ ահա այն զգացումները, որ պատել են այսօր ՀՀ քաղաքացիներին։ Եվրախորհրդում նախօրեին կազմակերպված քննարկումը՝ հայ ռազմագերիների վերադարձի թեմայով, ավելի խորացրեց այդ անտերության զգացումը։ Նրանք, ովքեր նոյեմբերից հետո իրենց ռուսական մեծ կայսրության քաղաքացի էին զգում և հույս ունեին, որ ռուսները՝ ռուսաց «թագավորն» իրենց կպաշտպանի, հիասթափություն ապրեցին։ Պարզվեց՝ սին են այդ հույսերը։

Ո՛չ Հայաստան պետությունը ներկայացնող այրերն են ունակ պաշտպանել հայի ու մեր պետության շահերը, ո՛չ ռազմավարական գործընկերն է առանձնապես մտահոգված մեր խնդիրներով։ Իսկ դիմացը մի բարբարոս պետություն է, որը թքած ունի Եվրոպայի և եվրոպական արժեքների վրա։ Եվ մեր «շերեփն» այս անգամ էլ թղթից է, իսկ հայը՝ արյունարբու հարևանների առաջ անպաշտպան ու մենակ։ Բայց 18-19-րդ դարերի հայի և 21-րդ դարի հայի միջև պետք է տարբերություն լինի։ Եթե 18-րդ դարում մենք կարող էինք միամիտ ու դյուրահավատ լինել, պետականության բացակայության պայմաններում մեր հույսը դնել տարբեր մտավորականների, եվրոպական պետությունների հումանիզմի ու աջակցության վրա, 21-րդ դարում այդպիսին լինելն ամոթալի է և անպատեհ։

Ժամանակն է, որ մեր հավաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություն ըմբռնի։ Օրինակ՝ այն, որ օտար պետություններից հումանիզմ և աջակցություն ակնկալելն անիմաստ է, մեր ակնկալիքներն ու պահանջները պետք է ուղղված լինեն բացառապես մեր կողմից ընտրված և մեր վճարած հարկերից սնվող իշխանություններին։ Որ պետությունների պաշտպանվածությունը ոչ թե զենքի ու բազկի ուժի մեջ է, այլ դիվանագիտության, պետական կառույցների հստակ աշխատանքի։ Որ ոչ մեկը մեզ ոչինչ պարտք չէ՝ մենք ինքներս պետք է լուծենք մեր հարցերը»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ