20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լևոն Իգիթյանն ու այրվող նկարները. չեն զիջելու

Գեղագիտության ազգային տնօրեն Լևոն Իգիթյանը  դասախոս Հրաչյա Համբարձումյանին նոյեմբերի 7-ին հեռացրել է աշխատանքից։

Սակայն Հրաչյա Համբարձումյանը համոզված է՝ դա կապված է իր սկսած պայքարի հետ։ Այսօր, Հրաչյա Համբարձումյանը և քանդակի բաժնի երեխաները՝ ի նշան բողոքի, այրեցին իրենց իսկ նկարները։

Տեղեկացնենք, որ Համբարձումյանը  հրաժարվել էր լքել Սարյան 27 հասցեում գտնվող տարածքը, որտեղ դասեր էր անցկացնում։

Երիտասարդ քանդակագործը համոզված է, որ իրեն աշխատանքից հեռացնելը խնդրի լուծում է հանդիսացել Իգիթյանի համար:

Հրաչյա Համբարձումյանի խոսքով՝ Լեւոն Իգիթյանը սկզբում նրան ասել էր, թե տարածքում պատրաստվում է կահույքի արտադրամաս հիմնել։ Հարցին, թե ինչ սկզբունքով՝ պատասխանել է. ՛՛Ես եմ նպատակահարմար գտնում, ասեց ես եմ տնօրեն, ես եմ որոշում։

Ինքը ասեց՝ մենք պիտի հարստանանք, իրավունք ունենք հարստանալու, պետք եղավ՝ խանութ էլ կարող եմ բացել, ինձ այդ իրավունքը տրված է՛՛,- նկատեց Համբարձումյանը:

Քանդակագործը  վճռական է տրամադրված, չի պատրաստվում լքել տարածքը։

Ի դեպ, բենզինով լցված պլաստմասե տարաների վրա պատկերված էր Լեւոն Իգիթյանի նկարը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ