01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔՊ-ն խիստ մտահոգված են, թե ինչպես են ապահովելու ձայներ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում․ «Իրավունք»

««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում խիստ մտահոգված են, թե ինչպես են ապահովելու ձայներ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում:

Ահա այս մարզերն են, որտեղ ՔՊ-ականների դիր­քերը բավականին թույլ են: Այս մարզերից ընտրված «ուսապարկ» պատգամա­վորներն իրենց մարզերում ունեն գրեթե զրոյական հեղինակություն, մինչդեռ, ի տարբերություն նրանց՝ վերոնշյալ մարզերում բավականին շատ են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերին սկզբունքայնորեն սատարող աջակիցները:

Սյունիքում իշխանություններն անգամ չեն կարողանում հրապարակավ մուտք գործել, ուր մնաց ձայներ ունենան, Կոտայքում բոլորն են հասկանում, որ այս անգամ առանձնապես ջանասիրաբար ձայներ չի ապահովելու ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Արագածոտնում՝ ՀՅԴ-ականներն են բավականին ամրացրել իրենց դիրքերը: Դե իսկ Լոռիում տարբեր ընդդիմադիր ուժերին սատարողների պակաս չկա»,-գրում է թերթը։

Այս և այլ մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ