Պահանջում են կատարել վարչապետի որոշումը. ֆինանսների նախարարության մոտ կրքերը թեժ են/վիդեո/
Երկար դադարից հետո ’’Դեմ եմ’’ քաղաքացիական նախաձեռնությունը այսօր վերսկսեց ակցիաների ավանդույթը: Նրանց պահանջը մեկն է` ֆինանսների նախարարը ի կատար ածի վարչապետի ամիսներ առաջ տված հանձնարարականը, ըստ որի փոփոխություն պետք է մտցվեր օրենքում` համատեղության կարգով աշխատող դասախոսներին առնչվող:
Մեզ հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հավաստեց, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել և եթե նախխարարը չընդունի իրենց ու չտա իրենց հարցերի պատասխանը պատրաստ են փակելու փողոցը:
”Այդ հանձնարարականը վարչապետը տվել է ֆինանսների նախարարությանը, բայց մինչև օրս չենք տեսել`ինչ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման համար:Այն, որ կենսաթոշակային հարցով հասարակությանը շահավետ գործողություններ չեն արվում, արդեն նորություն չէ, իրականություն է դառնում, որ ենթակաները պետական համակարգում իրենց ղեկավարներին չեն ենթարկվում: Կոնկրետ նախարարությունը հարկ չի համարել ենթարկվել վարչապետի հանձնարարականին”,-նշեց Մանուկյանը:
Այս պահին ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ նախարարության շենքին: Նրանք հրում և փողոցից հեռացնում են ակցիայի մասնակիցներին: Այս պահին լարված իրավիճակ է:
Մանրամասները` տեսանյութում: