Կալանք Շիրակ Թորոսյանի գույքի վրա. Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գույքի վրա դատարանը կալանք է դրել: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2014թ. հունիսի11-ին “Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն” ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Շիրակ Թորոսյանից, անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանից եւ Արմեն Խաչիկյանից գումար բռնագանձելու պահանջով:
Խոսքը մոտ 430 հազար, դրամի մասին է: Գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է հոկտեմբերի 10-ին, բայց Շիրակ Թորոսյանն այդ մասին տեղյակ չի եղել: “Հորեղբորս տղան վարկ էր վերցրել, ես էլ երաշխավոր եմ եղել: Ինքը որոշակի խնդիրներ ունեցավ, նույնիսկ ես վարկի որոշ մասը վճարեցի, բայց, ահա, Ձեզանից իմացա, որ բանը հասել է դատարանին”,-ասել է պատգամավորը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: