10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Վնաս է կրում նաև ՛՛Դաշնակցությունը՛՛

՛՛Այնուամենայնիվ մեր ուժը վճռական է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են այն բովանադակությամբ, որը երկրում կբերի արմատապես փոփոխությունների՝ թե կառավարման, թե ընտրական համակարգի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանադրական փոփոխությունների մասով նախագահն ակնարկել է, որ լայն կոնսոլիդացիա է անհրաժեշտ, արդյոք դա ակնարկ է, որ բարեփոխումները տեղի չեն ունենա: 

Իսկ թե առաջացած իրավիճակից ըստ էութայն ՀՅԴ-ն ամենշահեկան դիրքում չէ հայտնվում, թե 12 կետերի իրականացան, թե որպես փոխզիջում սահմանադրական բարեփոխումները սեղանին լայն կոնսոլիդացիա ապահովելու համար, Արծվիկ Մինասյանը հակադարձեց. ՛՛Չեմ ընդունում այդ ձևակերպումը, որ ՛՛Դաշնակցությունը՛՛ շահեկան դիրքում հայտնվեց, եթե շահական վիճակում է հայտնվում, ուրեմն պետությունն ու ժողովուրդն է հայտնվում:

՛՛Դաշնակցությունն՛՛ այնտեղ է, որտեղ ժողովուրդն է, եթե ժողովուրդը վնաս է կրում, կրում է նաև ՀՅԴ-ն, և հակառակը: Պարզապես ևս մեկ անգամ մենք կարող ենք փաստել, որ մեր մոտեցումը ճիշտ է, մենք գտնում ենք, որ երկրում հիմնարար արմատական բարեփոխումներ անցկացնելու համար, անհարժեշտ է ոչ միայն համախմբում, այլ հարցերի մասով միատեսակ պատկերցում, դուրս դնելով ցանկացած ներխմբային շահերը, և եթե մեր այս մոտեցումը հաջողություն է արձանագում, նշանակում է հաջողություն է արձանագրում ժողովուրդը՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ