16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սահմանադրական բարեփոխումները չեն բացառում սոցիալ-տնտեսական զարգացումներ անելը. Շարմազանով

՛՛Սահմանադրական բարեփոխումները շատ ավելի գլոբալ ու համակարգային փաստաթուղթ է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե սահմանադրական բարեփոխումների անցկացնելն էլ են դիտարկում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած քննարկումների շրջանակում:

Հանրապետության նախագահի այս արձագանքը ցույց է տալիս, որ այն բոլոր քննադատությունները, որ իբր թե երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ իշխանությունը սահմանադրական բարեփոխումներ է անում, դրանք ոչ տրամաբանական են: Մենք մշտապես ասում ենք, որ մեկը մյուսին չի բացառում, այս արձագանքն ապացուցում է, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը չի խանգարում ոչ կառավարությանը, ոչ ընդդիմություն ու իշխանական ուժերին, որ իրենց օրակարգում ունենան սոցիալական ու տնտեսական զարգացման խնդիրներ՛՛,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ