Տեղին է անդրադարձը. պատգամավորը՝ նախագահից
ՀՅԴ-ը պատրաստ է կառավարության հետ կրկին քննարկել 12 կետերը: ՛՛Հիմա եթե կառավարությունը ճանպարհային քարտեզի մշակելու առաջարկ կանի, մենք պատրաստ ենք նստել և քննարկել 12 կետերի փուլային լուծման ուղիները՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին: Նշենք, որ նախագահն ասել է, որ մեծամասնությունը պետք է ևս մեկ անգամ անդրադառնա ոչ իշխանական ուժերի կողմից առաջ քաշած 12 կետերին:
Դիտարկմանը, որ նման քայլի գնալով՝ փաստորեն մեծամասնություն առաջարկում է փոխզիջում և ըստ ՀՅԴ պատգամվորի ո՞րն է լինելու ոչ իշխանական ուժերից ակնկալիքը, Արծվիկ Մինասյանը նշեց. ՛՛Ես չգիտեմ՝ այս դեպքում փոխզիջումն ինչ ձևաչափում է օգտագործվում, ավելին՝ մեզ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ ձևաչափում է իրականացվելու խնդիրների լուծումը, կարևորը լուծվեն խնդիրները: Հիմա մեկը կձևակերպի որպես ճնշման ազդեցութուն, մեկը կձևակերպի փոխզիջում, դա երկրորդական և երրորդկան հարց է, որովհետև եթե անդրադառնանք արդեն նախագահի երկրորդ հարցադրմանը, Սահմանադրական բարեփոխումների մասով, ապա մեզ համար ավելի սկզբուքնային հարցը դա է՛՛:
Հարցին, թե ինչ է կարծում՝ ինչու նախագահը կրկին անդրադարձավ այդ կետերին, պատգամավորը պատասխանեց. ՛՛Չգիտեմ, բայց իմ կարծիքով՝ տեղին է անդրադարձը, որովհետև ունենք քաղաքական երկու կետերից բաղկացած օրակարգային հարցեր՝ մեկը 12 կետրն են, մյուսը սահմանադրական բարեփոխումների հարցը, որ մի կողմից ընդդիմությունն է ներկայացվել, մյուս կողմից էլ նախագահն է առաջարկվում: Թե ինչու հատկապես հիմա, չեմ կարող ասել՛՛: