20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճամպրուկային տրամադրություն չկա. Էկոնոմիկայի նախարար

  ՛՛Այստեղ խնդիրը շատ պարզ է. գործառույթների առումով պետք է տարբերել 3 հասկացություն՝ արտաքին տնտեսական քաղաքականություն, արտաքին տնտեսական համագործակցություն և տնտեսական ինտեգրացիա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոելով Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծման մասին: 

Նախարարը կարծում է, որ նոր նախարարություն ստեղծելու կարիք կար, քանի որ ինտեգրումը ահռելի աշխատանք է ենթադրում: ՛՛Մենք էլ պետք է որոշակի փոփոխություններ անենք, որ մեզ մոտ այդ հարցերով զբաղվող առանձին կառույց լինի, քանի որ 22 աշխատանքային խմբերից 6-ը մեր նախարարությունում են և պետք է շարունակեն աշխատանքները՛՛,- նշեց նախարարը և հավաստիացրեց, որ իրենց նախարարությունում ճամպրուկային տրամադրություն չկա:

Հարցին՝ այսինքն Հայաստանին պարտադրվա՞ծ էր ստեղծել այս նախարարությունը, նա պատասխանեց. ՛՛Չէ, դա պարտադրված չէր: Հայաստանն արել էր իր ընտրությունը և դրա հետևանքները՛՛:

Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարության գործառույթների 70 %-ն այս հարցերով զբաղվելն է՝ նա հակադարձեց, թե նման հարցերով զբաղվելն իրենց գործառույթների 5-6%-ն է միայն: Ըստ նախարարի՝ իրենց գործառույթները շատ-շատ են:
Հարցին, թե ինչ են նշանակում տեսակետները, որ լինելու է նախարար առանց պորտֆելի, նա հակադարձեց, որ կառույցը ներկայացված է որպես նախարարություն: Իսկ թե առանձին շենք հաստիքներ կունենա, թե ոչ, այժմ պատասխանել չի կարող:
Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ՝ նախարարն ասաց, որ դա հետագայի քննարկման հարց է: Հարցին՝ հնարավոր չէ՞ր այժմ քննարկել և ամբողջական փաթեթ ներկայացնել ԱԺ, Ճշմարիտյանն արձագանքեց, թե ամեն ինչ իր ժամանակն ունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ