20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շանս է տալիս՛՛/վիդեո/

՛՛Նշանակում է մի բան, որ Հայաստանի նախագահը, իշխանությունները, Հանրապետականը ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում նաև քննադատության, նշանակում է, որ իշխանությունները նախագահի գլխավորությամբ չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով, և իշխանության նպատակն է երկխոսության ճանապարհով քննարկել և լուծել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին

Նշենք, որ նախագահն ասել է, որ մեծամասնությունը պետք է ևս մեկ անգամ անդրադառնա ոչ իշխանական ուժերի կողմից առաջ քաշած 12 կետերին: 

՛՛ Այս հարցազրույցի կարևորագույն կետն այն է, որ երկրի նախագահն էլ նշեց, որ մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը՝ հասնելու համար երկրի զարգացման: Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունն ու նրա ղեկավարն անկախ ընդդիմության կողմից հնչեցված քննադատության, որոշ դեպքերում ոչ կոռեկտ արտահայտությունների, մի կողմ է դնում իր անձնական ու կուսակցական շահը և առաջնորդվում է պետական շահով, եթե մենք ուզում ենք հաջողենք, պետք է լսենք մեր գործընկերների կարծիքը՛՛,-հավելեց նա:

Շարմազանովի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարության ներկայացուցիչները պատասխանել են ընդդիմադիրներին, նրանք բավարարված չեն ու ավելին՝ մեղադրում են իշխանություններին, որ նրանք ունեն մերժողական մոտեցում: ՛՛Դրանից ելնելով՝ հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շանս է տալիս երկխոսության, ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս և ասում, որ մենք իշխանություններս կողմ ենք երկխոսության, եկեք, գտնենք շփման եզրեր՛՛:

Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ի կարծիքը չի փոխվել, ինչպես նախկինում այնպես էլ հիմա գտնում են, որ ցնցումներով ոչինչ չի կարող փոփոխվել ժողովրդի կյանքում, դա պետք է անել երկխոսությամբ, աշխատանքով:

Հարցին, թե կարելի է ասել, որ նախագահի հարցազրույցը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքն էր, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. ՛՛Սա հանրապետության նախագահի հետևողական քաղաքականության արդյունքն է: Առաջին իսկ օրվանից, երբ նախագահն ու ՀՀԿ-ը ստանձնել են երկրի ղեկավարումը, դուք տեսել եք, թե մարդու իրավունքների, թե ժողովրդավարության զարգացման, թե քաղաքական ուժերի երկխոսության կոլտուրան արմատավորելու գաղափարի ջատագովն ենք եղել մենք՛՛:

՛՛Մենք ունենք լսելու կարողություն, մենք չենք ասում՝ եթե ՀԱԿ-ն է ասում, ուրեմն քըխ է, եթե ՛՛Բարգավաճն՛՛ է ասում, ուրեմն քըխ է, մենք ասում ենք՝ նստենք, քննարկենք՛՛:

Հարցին, թե համաժողովրդական շարժում տեսնում է, նա պատասխանեց, որ չի տեսնում գաղափարական, միասնական համաժաղովրդական շարժում: ՛՛Ոչ թե չեմ տեսնում, որովհետև չեմ ցանկանում, այլ դասական առումով չկա նման շարժում, որովհետև կան մոտեցումների տարբերություններ, և առանցքային հարցերում նրանք ունեն տարբեր կարծիքներ՛՛:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ իրենք կողմ են, որ ընդդիմությունը, բոլոր կուսակցությունները զարգանան: ՛՛Եվ հանրապետության նախագահի այս հարցազրույցն էլ, այս ազդակն էլ, որ ուղղված էր ոչ միայն Հանրապետականներիս, այլևս   հասարակությանն ու քաղաքական ուժերին, ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ Հայաստանում այլևս անցյալում են անձերի շուրջ համախմբումները, միայն իշխանափոխություն անելու համար համախմբումները, իշխանություն-ընդդիմություն պայքարն էլ պետք է ավելի կառուցողական ու գաղափարական լինի՛՛:

 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ