20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանը՝ facebook-ի իր տարեգրքում գրառել է.

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երբ 2013 թվականի գարնանը հակերները ջարդեցին իմ ֆեյսբուքյան էջը, մտածեցի, որ իրենց կրքերին հագուրդ տալու հերթական զոհը ես եմ և հրաժարվեցի որևէ կերպ հետամուտ լինել` պարզելու հնարավոր համակարգչահենին:
Ս.թ. նոյեմբերի 9-ին կրկին անգամ ջարդվել է իմ էջը և իմ անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել ինձ հարազատ մարդկանց, որոնց հետ ունեմ բարեկամական հարաբերություններ:
Ես իմ ներողամտությունն եմ հայցում իմ բոլոր ընկերներին, որոնց իմանունից նման բովանդակությամբ նամակներ են հասցեագրվել:
Վստահ եմ, որ իմ ընկերները չեն կասկածում, որ ինքս չէի կարող լինել դրանց հեղինակը:
Ես կարծում եմ, որ սա լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուրիս համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ…
Թեև այս ամենին, ես պատրաստվում եմ հետամուտ լինել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնաբերելու մեղավորներին` ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկելու համար:
Այդ նպատակով պատրաստում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանությանը, թեև վերը նշված գրությունը նույնպես կարող է դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին:

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ