20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքականության և կոշկակարության տարբերությունը

Համաժողովրդական շարժման լոկոմոտիվի դերը ստանձնած ԲՀԿ-ն կատարեց իր հեգեմոնությունն ընդգծող հերթական քայլը: ԲՀԿ-ն անցկացրեց կուսակցության քաղխորհրդի՝ որոշ քաղաքագետների դիպուկ բնորոշմամբ պոլիտբյուրոյի, հերթական նիստը՝ հաստատելով շարժման առաջիկա անելիքները պարունակող մանիֆեստը:

Պարզվում է, ԲՀԿ-ն վերջնականապես պատրաստում է «ֆուրոր» կատարել քաղաքկան դաշտում՝ իր «քաղաքկան կոլեգաներին» ոտնակոխ անելով:
ԲՀԿ-ի կողմից քայլերի հաջորդականութունը ստանում է ավելի սեպարատ ու տոտալիտար բնույթ:
ՀԱԿ-ը տարածեց հաղորդագրություն, որն ուղիղ կերպով կապված էր ԲՀԿ-ի պոլիտբյույի պլենումի հետ: Այնտեղ մասնավորապես շեշտվում էր, որ շարժման գրասենյակների ստեղծման գործընթացով չպետք է սահմանափակվել, և հանրահավաքները պետք է կրեն շարունակական բնույթ: Նշվում էր, որ ակտիվ քաղաքականության թուլացումը հնարավոր է Եռյակի համար լինի ճակատագրրական սխալ:
Այնպիսի հարիզմատիկ դեմք և միտինգների կումիրի դափնիների տիրակալ, ինչպիսին Տեր-Պետրոսյանն է, հավանաբար դժվար թե հաշտվի առաջին ջութակի դերը զիջելու մտքի հետ, որովհետև նա ամբիցիոզ քաղաքական գործիչ է և չի ցանկանա ներկայանալ որպես քաղաքական գործընթացների «հյուր»:
Առաջին նախագահը թրծված քաղաքական գործիչ լինելով՝ չի պատրաստվում դառնալ ԲՀԿ-ի և իշխանությունների հնարավոր քաղաքական պարտիայի զոհը:
ԲՀԿ-ի այս քայլերն, ըստ էության, կազդեն ընդդիմադիր դաշտի տրոհմանը և մարգինալացմանը:
Քաղաքական գործընթացներն, ըստ էության, դանդաղ ընթացող գործընթացներ են և պահանջում են համբերատարություն՝ տվյալ իրադրության արդյունքների պտուղները ճաշակելու համար:
Ալբերտ Էյնշտեյն. «նա,ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքները միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա»:

Արման Հովասափյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ