11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

՛՛Թեժ գծերի՛՛ հեռախոսահամարներով բարձրացված հարցերի զգալի մասը լուծումներ է ստացել

Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 5 դեպքի մասով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված ապօրինություններից 4-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել փողոցների մայթերի, բակային տարածքների ու կամարանցումների այն հատվածները, որտեղ հնարավոր է ապօրինի առևտրի կազմակերպում և ձեռնարկել համապատասխան քայլեր:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է համապատասխանաբար 162 և 59 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 183 հարց, մյուսներն ընթացքի մեջ են:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ