Ովքեր կփորձեն ափալ-թափալ Փաշինյանին կարգավիճակ տալ այս երկրում, հանցակից կդառնան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններին ընդառաջ մարզային այցելություններով ստուգում է հանրային տրամադրությունները։ Այս կարծիքին է ՀՀԿ անդամ, «Առաջինը` Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր Աննա Մկրտչյանը։
«էն մարդիկ, ովքեր կփորձեն ափալ-թափալ Փաշինյանին կարգավիճակ տալ այս երկրում, հանցակից կդառնան նրան»,- ասել է Մկրտչյանը։
Խոսելով նախկին նախագահների հանդիպումից՝ Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ դա օրհասական էր։
«ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումով հասկանում ենք, որ ինչպիսի աղետալի վիճակում է երկիրը։ Հանդիպումն օրհասական էր մեզ համար։ Դրանք լինելու են շարունակական։ Մենք հայրենիքի կորստի առաջ ենք կանգնած, և նախկին նախագահները չեն տեսնում ահագնացող ռիսկերի վերացման ճանապարհը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
24news.am